Ալեքսեյ Դանիլով. Ուկրաինան չի օգտագործի հեռահար ATACMS հրթիռները՝ Ռուսաստանի տարածքի վրա հարձակվելու համար
Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտարարել է, որ Ուկրաինան չի օգտագործի հեռահար ATACMS հրթիռները Ռուսաստանի տարածքի վրա հարձակվելու համար, որոնք ԱՄՆ-ը կարող է շուտով հանձնել։
Նրա խոսքով՝ Ուկրաինան իր գործընկերների հետ համաձայնագիր ունի հրթիռների կիրառման վերաբերյալ։
Ուկրաինայի կառավարության ներկայացուցչի խոսքով՝ ATACMS-ը կօգտագործվի միայն Ուկրաինայի տարածքը պաշտպանելու համար։
Ըստ «Washington Post»-ի՝ Բայդենի վարչակազմը մոտ է հրթիռների փոխանցման մասին հրապարակային հայտարարությանը։ ATACMS հրթիռների հեռահարությունը 300 կիլոմետր է։