Ալեքսեյ Դանիլով. Իրանական «Շահիդ» տեսակի անօդաչու սարքերում հայտնաբերվել են Ուկրաինայի գործընկեր երկրների կողմից արտադրված մասեր
Ալեքսեյ Դանիլով. Իրանական «Շահիդ» տեսակի անօդաչու սարքերում հայտնաբերվել են Ուկրաինայի գործընկեր երկրների կողմից արտադրված մասեր

Ուկրաինայի գործընկեր երկրների արտադրած մասերը հայտնաբերվել են «Շահիդ» տեսակի անօդաչու թռչող սարքերում,- հայտարարել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը։

«Մենք ապամոնտաժեցինք իրանական «Շահիդ» տեսակի անօդաչու թռչող սարքերը և, ցավոք, գտանք մասեր, որոնք չեն արտադրվել ոչ Իրանում, ոչ Ռուսաստանում»,- ասել է Դանիլովը։

Դանիլովի խոսքով՝ ենթադրվում է, որ մասերը ձեռք են բերվել պատերազմի սկսվելուց առաջ, քանի որ անօդաչու թռչող սարքերն արտադրվել են 2019-2021 թվականներին։ Միաժամանակ, Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարն ընդգծել է, որ անհրաժեշտ է պարզել, չնայած սահմանված պատժամիջոցներին, թե ինչպես են արևմտյան պահեստամասերը հասնում Ռուսաստան։