Ալեքսեյ Դանիլով – Չնայած ուկրաինացի զինվորների անհավանական տոկունությանը, պատերազմը հեռու է ավարտվելուց

10:57, 20.06.2022

Չնայած ուկրաինացի զինվորների անհավանական տոկունությանը, Ուկրաինայում պատերազմը հեռու է ավարտվելուց, – Globe and Mail-ին ասել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ղեկավար Ալեքսեյ Դանիլովը:

Դանիլովի խոսքով՝ ճակատում իրավիճակը «լարված ու ծանր է», և Ռուսաստանը դեռ պատրաստվում է գրավել ողջ Ուկրաինան։ Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարը նաև ասաց, որ փետրվարի վերջին և մարտի սկզբին նախագահ Վոլոդիմիր Զելենսկու դեմ մահափորձ է եղել հինգ անգամ, թեև Ալեքսեյ Դանիլովը հրաժարվել է հրապարակել դրանց մանրամասները։

«Ռուսներն առավելություն ունեն հրետանու և ծանր տեխնիկայի հարցում։ Դա չի վախեցնում մեր մարտիկներին։ Մենք ժամանակ առ ժամանակ հակագրոհում ենք։ Բայց պատերազմը դեռ շարունակվում է, և մենք հեռու ենք ավարտից։ Ես այն ճամբարին չեմ պատկանում, որը համոզված է ռուսական բանակի թուլության մեջ։ Նրանք զգալի ռեսուրսներ ունեն և բերել են այստեղ։ Նրանք, իհարկե, չեն փոխել ամբողջ երկիրը գրավելու իրենց ծրագրերը։ Դա հրապարակավ են ասել, բոլոր դիմակները հանվել են»,- ասել է Ալեքսեյ Դանիլովը։

Նմանատիպ