Ալեքսեյ Արեստովիչի խոսքով՝ ռուսական ուժերը վերսկսել են «Ազովստալ» գործարանի ռմբակոծումը և ծրագրում են գրոհել
Ռուսաստանի զինված ուժերը վերսկսել են Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի ռմբակոծումը և նախատեսում են հարձակում իրականացնել, ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը։
«Հակառակորդը փորձում է վերջնականապես ճնշել Մարիուպոլի պաշտպանների դիմադրությունը «Ազովստալ» շրջանում։ Նրանք վերսկսել են ավիահարվածները գործարանի տարածքում՝ մեր զորքերի պաշտպանական գոտում, և փորձում են հարձակողական գործողություններ իրականացնել»,- ասել է Արեստովիչը։
Նա ասաց, որ քաղաքի պաշտպանները, չնայած շատ ծանր իրավիճակին, պահպանում են իրենց դիրքերը։
Ուկրաինական կողմի տվյալներով՝ Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքում զոհվել է մինչև 1000 խաղաղ բնակիչ և ուկրաինացի զինվոր, այդ թվում՝ մոտ 500 վիրավոր։ Օրերս Ուկրաինայի փոխվարչապետն ասել է, որ այսօր փորձելու են հերթական անգամ Մարիուպոլից տարհանել խաղաղ բնակիչներին։