Ալեքսեյ Արեստովիչը պնդում է, որ Ուկրաինայի զինված ուժերը Սումայում և Միկոլայևում ոչնչացրել են ռուսական օկուպացիոն շարասյուները
Ուկրաինայի զինված ուժերը ծանր հարված են հասցրել Սումայում և Միկոլայևում ռուսական օկուպացիոն շարասյուներին,- րոպեներ առաջ ճեպազրույցում ասաց Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը։
Նրա խոսքով, ռուսների հիմնական թիրախը մնում են Մարիուպոլը, Իզյումը, Խերսոնը, Վոլնովախան, Միկոլաևը։ Հենց այս քաղաքներում է ընթանում պայքարը օկուպացիոն ուժերի դեմ։
«Ոչնչացվել է Ռուսաստանի Դաշնության հարավային շրջանի ութ ստորաբաժանում։ Մեր ռազմաօդային ուժերը վերջին 24 ժամում ոչնչացրել են հակառակորդի կողմի 12 թիրախ»,- ասել է Ալեքսեյ Արեստովիչը։
Արեստովիչը ճեպազրույցում շնորհակալություն է հայտնել Մարիուպոլ քաղաքը հսկող զորամիավորումներին, Ուկրաինայի ծովային հետեւակային զոերքին, Ուկրաինայի ազգային գվարդիային ու «Ազովի» գումարտակին։