Ալեքսեյ Արեստովիչը կոչ է անում ռուս մայրերին՝ թույլ չտալ իրենց երեխաներին գնալ Պուտինի սկսած պատերազմ
Ուկրաինայի նախագահի վարչակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը ճեպազրույցում դիմել է ռուս մայրերին և կոչ արել իրենց երեխաներին չթողնել Պուտինի սկսած պատերազմ։
Նա ասաց, որ Ռուսաստանի Դաշնությունը նախատեսում է մարտական գործողությունների առաջնագիծ ուղարկել ժամկետային զինծառայողներ։
«Ապրիլի 1-ից Ռուսաստանում կսկսվի զորակոչի նոր արշավ։ Ինչպես հայտնի է ուկրաինական հետախուզությանը, ՌԴ ԶՈՒ պայմանագրային զինծառայողների թիվը զգալիորեն կրճատվել է։ Նախատեսվում է զորակոչիկների ուղարկել առաջնագիծ: Դիմում եմ ռուս մայրերին՝ տեր եղեք ձեր երեխաներին, թույլ մի տվեք, որ սպանվեն Ուկրաինայում: Այս պատերազմը պետք չէ ռուս ժողովրդին։ Այս պատերազմը սկսել է Պուտինը, և դա պետք է միայն իր ռեժիմին։ Ավելի լավ է, որ դուք ընդդիմանաք Ռուսաստանում նրա ռեժիմին», – ասել է Արեստովիչը։