Ալեքսեյ Արեստովիչ. Ոչ մի քրեական գործ, ոչ էլ Դանիլովի հայտարարություններն ու այլ անհեթեթություններ չեն կարող ինձ կանգնեցնել
Ոչ մի քրեական գործ, ոչ էլ Դանիլովի հայտարարություններն ու այլ անհեթեթություններ չեն կարող ինձ կանգնեցնել,- ասել է Ուկրաինայի նախագահի վարչակազմի նախկին խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը։
Ըստ Արեստովիչի՝ պետք է ավարտին հասցնել երկու նախագիծ, որոնք կպահանջեն նրա մշտական ներկայությունը Արևմուտքում։
«Առաջինը ոչ ֆորմալ քաղաքական նախագիծն է՝ Արեւմուտքում կարծիքներ ձեւավորելու համար։ Ես դա կանվանեի աչքի բացման նախագիծ: Երկրորդ նախագիծը զուտ պաշտպանական է, բայց հասունանալուց հետո կհրապարակվի: Հենց այս ամենն ավարտվի, ես կվերադառնամ Ուկրաինա, և ոչ մի քրեական գործ, Դանիլովի հայտարարությունը կամ այլ անհեթեթություններ չեն կարողանա կանգնեցնել ինձ»,- ասել է Ալեքսեյ Արեստովիչը։
Ավելի վաղ Ուկրաինայի ազգային պաշտպանության և անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովն ակնարկել էր, որ Մոսկվան կարող է Արեստովիչին օգտագործել Ուկրաինայի դեմ տեղեկատվական պատերազմում։