Ալեքսեյ Արեստովիչ. Ուկրաինայի ղեկավարությունը կոռումպացված է և ոչ ադեկվատ՝ ճնշում է գործադրում բիզնեսի, քաղաքացիական ազատությունների և քաղաքական մրցակիցների վրա
Ալեքսեյ Արեստովիչ. Ուկրաինայի ղեկավարությունը կոռումպացված է և ոչ ադեկվատ՝ ճնշում է գործադրում բիզնեսի, քաղաքացիական ազատությունների և քաղաքական մրցակիցների վրա

Ուկրաինայի ղեկավարությունը կոռումպացված է և ոչ ադեկվատ՝ ճնշում է գործադրում բիզնեսի, քաղաքացիական ազատությունների և քաղաքական մրցակիցների վրա,- ասել է Ուկրաինայի նախագահի վարչակազմի նախկին խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը։

Արեստովիչի խոսքով՝ Ուկրաինայի իշխանությունները սխալներ են թույլ տվել, որոնք իրավիճակը հանգեցրել են ռազմավարական փակուղու։

Ալեքսեյ Արեստովիչի խոսքով՝ երկրի բանակը մեծ ռեսուրսներ է ծախսել Բախմուտի պաշտպանության համար, ինչի պատճառով հարավում ռեսուրսների պակաս կա։

«Ռուսաստանը, չնայած իր բոլոր թերություններին, ունի իրական ինքնիշխանություն, իսկ մենք՝ ոչ։ Ռուսաստանը մարդակեր որոշումներ է կայացնում, բայց դրանք համարժեք են ներկա իրավիճակին, իսկ մեր ղեկավարությունը կոռումպացված է և ոչ ադեկվատ, ինչպես անընդհատ նշում են մեր հիմնական հովանավորներն ու գործընկերները։ Այս քաղաքականությունը մեզ տանելու է փակուղի։ Մեր ղեկավարությունը, իմ կարծիքով, վաղուց հասել է իր իրավասության սահմանին։ Նրանք նույնիսկ չեն ուզում մարդկանց ճշմարտությունն ասել՝ 1991 թվականին սահմաններ չեն լինի և մոտ ապագայում չի լինի Ղրիմ, բայց կլինի ինքնապաշտպանություն, արյուն, քրտինք, արցունքներ»,- ասաց Ալեքսեյ Արեստովիչը։