Ալեքսեյ Արեստովիչ. Ուկրաինա ռուսական ներխուժումից մինչև հունիսի 3-ը տվյալների համաձայն, պատերազմում զոհվել է 10 հազար ուկրաինացի զինծառայող
Ուկրաինա ռուսական ներխուժումից մինչև հունիսի 3-ը տվյալների համաձայն, պատերազմում զոհվել է 10 հազար ուկրաինացի զինծառայող։ Այս մասին հայտնում է «BBC»-ն՝ հիմնվելով Ուկրաինայի նախագահի աշխատակազմի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչի վրա։
Նրա խոսքով, ուկրաինական կողմն ասում է, որ պատերազմում օրական մոտ 100 ուկրաինացի զինվոր է զոհվում։
Սակայն, ըստ Արեստովիչի, Ռուսաստանի կորուստը շատ ավելի մեծ է: Ուկրաինայի կառավարության հաշվարկներով՝ պատերազմի սկզբից ի վեր զոհվել է 30 հազար ռուս զինծառայող։
Ռուսաստանի կառավարությունը մարտի 25-ից ի վեր պաշտոնական թվեր չի հրապարակում զոհերի մասին: ՌԴ պաշտպանության նախարարության վերջին տվյալներով՝ պատերազմում զոհվել է 1 351 ռուս զինծառայող։