Ալեքսեյ Արեստովիչ. Ռուսաստանի կողմից մոբիլիզացված մարդիկ առաջնագծում են
Ալեքսեյ Արեստովիչ. Ռուսաստանի կողմից մոբիլիզացված մարդիկ առաջնագծում են

Ռուսաստանի կողմից մոբիլիզացված մարդիկ առջնագծում են: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը։

Նրա խոսքով՝ զորահավաքից հետո զորակոչված զինծառայողներն ուղարկվել են Լուգանսկի եւ Խարկովի շրջաններ, որտեղ անհրաժեշտ է «վերացնել դեֆիցիտը»։

«Մոբիլիզացվածների հիմնական զանգվածը առաջնագիծ կհասնի երկու շաբաթից»,- հավելել է Արեստովիչը։

Արեստովիչի խոսքով, մինչ պատերազմ ուղարկելը զինվորները լիարժեք պատրաստության դասընթաց չեն անցնի: Նրա իսկ ենթադրությամբ՝ մոբիլիզացիայի առաջին ալիքի շրջանակներում մարտական ​​գործողություններին կներգրավվի լրացուցիչ 90 հազար ռուս զինվոր։