Ալեքսեյ Արեստովիչ. Պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինայում սպանվել է մինչև 10 հազար ուկրաինացի զինծառայող
Պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինայում սպանվել է մինչև 10 հազար ուկրաինացի զինծառայող,- ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը։
Նրա խոսքով, վիրավորների թիվը հասնում է 30 հազարի, սակայն, ըստ Արեստովիչի, վիրավորների 96-98 տոկոսը կրկին վերադառնում է բանակ։
Հատկանշական է, որ ռուսական կողմն իր կորուստների մասին հայտարարել է ընդամենը երկու անգամ։ Վերջինը, մարտի 25-ի դրությամբ զոհվել է ընդամենը 1351 մարդ, վիրավորվել՝ 3825-ը։
Միացյալ Թագավորության հետախուզական ծառայության տվյալներով՝ մայիսի վերջին Ռուսաստանը Ուկրաինայում կորցրել է մինչև 15 000 զինվորական՝ որպես կենդանի ուժ։