Ալեքսանդրե Խոջևանիշվիլի. Սև ծովի ափին գտնվող տեղի բնակիչներին և զբոսաշրջիկներին կոչ ենք անում, անցնել կորոնավիրուսի թեստ
Սև ծովի ափին ընթանում է ինտենսիվ թեստավորում – Բաթումիում և Քոբուլեթիում տեղակայվել են բժշկական ժամանակավոր օբյեկտներ, որտեղ թեստավորվում են զբոսաշրջիկները,- այս մասին հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Ալեքսանդրե Խոջևանիշվիլին:
Նա քաղաքացիներին կոչ է արել, օգտվել հնարավորությունից և անցնել կորոնավիրուսի թեստավորում:
«Կոչ ենք անում այնտեղ գտնվող տեղի բնակիչներին և զբոսաշրջիկներին, օգտվել առիթից և անցնել թեստավորում, որը առավել պարզ կդարձնի պատկերը և կկանխարգելի համաճարակային վիճակի վատթարացումը»,- հայտարարել է Ալեքսանդրե Խոջևանիշվիլին: