Ալեքսանդրե Մաիսուրաձեն նշանակվել է Վրաստանի արդարադատության նախարարի տեղակալ
Ալեքսանդրե Մաիսուրաձեն նշանակվել է Վրաստանի արդարադատության նախարարի տեղակալ

Ալեքսանդրե Մաիսուրաձեն նշանակվել է Վրաստանի արդարադատության նախարարի տեղակալ։

Ալեքսանդրե Մաիսուրաձեն իրավաբան է մասնագիտությամբ և ունի պետական ծառայությունում բազմամյա փորձ։ Նախքան արդարադատության նախարարի տեղակալ նշանակվելը՝ նա զբաղեցնում էր Վրաստանի արտաքին հետախուզական ծառայության անվտանգության տնօրինության ղեկավարի պաշտոնը։

Արդարադատության նախարարի տեղակալներ են նաև Մերաբ Տուրավան, Գիորգի Դգեբուաձեն և Բեքա Ձամաշվիլին, իսկ նախարարի առաջին տեղակալ է նշանակվել Լաշա Մաղրաձեն։

Տեղեկությունը տարածել է Վրաստանի արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը։