Ալեքսանդրե Լաշքարավայի մահը վրդովեցուցիչ է, ժողովրդավարական պետությունում փոքրամասնությունները, մամուլը, խոսքի ազատությունը պաշտպանված են, սրանք Եվրաատլանտյան արժեքներ են. Ջեյմս Ափաթուրայ
Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ, Ջեյմս Ապաթուրայի հայտարարությամբ, օպերատոր Լեքսո Լաշքարավայի մահը անհանգստացնող փաստ է:
Ըստ նրա, ժողովրդավարական պետությունում փոքրամասնությունները, լրատվամիջոցները, խոսքի ազատությունը պաշտպանված են, դրանք եվրաատլանտյան արժեքներ են:
«Այս շաբաթվա սկզբին ամբոխի կողմից ծեծի ենթարկվելուց հետո վրացի լրագրող Ալեքսանդր Լաշքարավայի մահը խորը մտահոգություն է առաջացրել Վրաստանի բոլոր ընկերների համար, այդ թվում` իմ: Ժողովրդավարական պետությունում փոքրամասնությունները պաշտպանված են, լրատվամիջոցները, խոսքի ազատությունը պաշտպանված են: Սրանք եվրաատլանտյան արժեքներ են: Ոչ մի հաստատություն կամ կազմակերպություն չի ազատվում այդ պարտավորություններից», – գրել է Ջեյմս Ապաթուրայը:
Հուլիսի 5-ին «Թբիլիսի փրայդի» հակառակորդների կողմից ծեծի ենթարկված «Տվ Պիրվելիի» օպերատոր Լեքսո Լաշքարավան մահացել է: Այս պահին անհայտ է մահվան պատճառը: Լեքսո Լաշքարավան մի քանի օր գտնվում էր կլինիկայում, որից հետո դուրս գրվեց տուն:
Լեքսո Լաշքարավայի մահվան փաստով հետաքննությունը սկսվել է Վրաստանի քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով: