Ալեքսանդրե Ղազբեգիի պողոտայի և Թամարաշվիլի փողոցի խաչմերուկում գտնվող ճանապարհային հանգույցը վերանորոգվում է
Ալեքսանդրե Ղազբեգիի պողոտայի և Թամարաշվիլի փողոցի խաչմերուկում գտնվող ճանապարհային հանգույցը վերանորոգվում է,- այս մասին մայրաքաղաքի կառավարության նիստում հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն և խոսել ամբողջ քաղաքում սկսված 12 խնդրահարույց ճանապարհային հանգույցների վերանորոգման աշխատանքների մասին։
Նրա հայտարարության համաձայն՝ այս հանգույցներից մեկի՝ Ալեքսանդրե Ղազբեգիի պողոտայի և Թամարաշվիլի փողոցի խաչմերուկի հատվածում վերակառուցման աշխատանքներն ակտիվ ռեժիմով են ընթանում։
Նրա խոսքով, շարժման խանգարումներից խուսափելու համար աշխատանքներն իրականացվում են գիշերային ժամերին։
«Սկսել ենք 12 խնդրահարույց ճանապարհային հանգույցների կարգավորումը։ Մեզ համար շատ կարևոր է տրանսպորտային քաղաքականությունը, որը մենք ներկայացրել ենք հանրությանը և պատմել, թե ինչպես ենք մտածում հասարակական տրանսպորտի կարգավորման մասին՝ տրանսպորտի մատչելիությունն ու հարմարավետությունն էլ ավելի բարձրացնելու համար։ Քաղաքում ունենք կոնկրետ վայրեր, որտեղ տեղաշարժը խնդիր է։ Կան համապատասխան տարածքներ, որոնք պետք է դասավորվեն, և այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Այդ ճանապարհահատվածներից մեկը Ալեքսանդրե Ղազբեգի պողոտայի և Թամարաշվիլի փողոցի խաչմերուկն է»,- ասել է Կախա Կալաձեն։
Նրա պարզաբանմամբ՝ 12 խնդրահարույց հանգույցներում միաժամանակ աշխատանքներ չեն կարող իրականացվել, քանի որ երթևեկության սահմանափակումը որոշակի անհարմարություններ կառաջացնի բնակչությանը։
«Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի նշված աշխատանքները հնարավորինս արագ ավարտվեն»,- նշել է Թբիլիսիի քաղաքապետը։