Ալեքսանդրե Դարախվելիձեն հանդիպել է պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ'Ֆլաերտիի հետ
Ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդրե Դարախվելիձեն հանդիպել է պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլաերտիի հետ։ Այս մասին տեղեկություն է տարածում ՆԳՆ-ն։
Գերատեսչության տվյալներով՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են վերջին ամիսներին տեղի ունեցած բողոքի ցույցերի ընթացքը։
«Ալեքսանդրե Դարախվելիձեն Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ինչպես ցույցի բռնի մասնակիցների կողմից իրականացված անօրինական գործողությունների, այնպես էլ ի պատասխան ոստիկանության կողմից ձեռնարկված արդյունավետ միջոցների մասին։
Հանդիպմանը քննարկվել են նաև օրենսդրական վերջին փոփոխությունները և դրանց համապատասխանությունը միջազգային չափանիշներին։
Հանդիպման ավարտին Ալեքսանդրե Դարախվելիձեն շնորհակալություն է հայտնել Մայքլ Օ’Ֆլաերտիին և նշել, որ Եվրոպայի խորհրդի ինստիտուտների հետ համագործակցությունը կարևոր և առաջնահերթ է Վրաստանի համար։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել հետագա համագործակցությունը խորացնելու և տեղեկատվության փոխանակման համար»,- ասվում է ՆԳՆ տարածած տեղեկատվության մեջ։