Ալեքսանդրե Դարախվելիձե. Տարանցիկ և ոչ տարանցիկ բեռները Վրաստանում անցնում են մաքսային հսկողություն, և կասկածելի փաստեր չեն հայտնաբերվել
Տարանցիկ և ոչ տարանցիկ բեռները Վրաստանում անցնում են մաքսային հսկողություն, և կասկածելի փաստեր չեն հայտնաբերվել,- Գորիում լրագրողներին ասել է Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդրե Դարախվելիձեն։
Փոխնախարարը մեկնաբանել է ռուսական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, թե Ղրիմի կամրջի վրա պայթած բեռնատարը նույնպես անցել է Վրաստանի տարածքով։
Դարախվելիձեի խոսքով՝ «Վրաստանը ոչ մի կապ չունի նշված հարցի հետ։ Վրաստանում մաքսային հսկողությամբ անցնում են ինչպես տարանցիկ, այնպես էլ ոչ տարանցիկ բեռներ, և նմանատիպ կասկածելի փաստեր չեն նկատվել»։