Ալեքսանդրե Դարախվելիձե. Հանցագործությունների բացահայտման մակարդակն աննախադեպ բարձր է և գերազանցում է 62 տոկոսը
Ալեքսանդրե Դարախվելիձե. Հանցագործությունների բացահայտման մակարդակն աննախադեպ բարձր է և գերազանցում է 62 տոկոսը

Ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդրե Դարախվելիձեի խոսքով՝ անցյալ տարվա վիճակագրական տվյալների համաձայն՝ գրանցված հանցագործությունների բացահայտման մակարդակն աննախադեպ բարձր է և գերազանցում է 62 տոկոսը։

Ալեքսանդրե Դարախվելիձեն մանրամասն խոսել է նախարարության կողմից մշակված վիճակագրական տվյալների հրապարակման ժամկետների և բովանդակության ձևի փոփոխությունների մասին։

Ճեպազրույցում նշվեց նաև, որ ՆԳՆ-ն հայտարարում է իր պատրաստակամությունն՝ ապահովելու իր գործունեության թափանցիկությունը, մշակել և հանրությանը տեղեկացնել իր իրավասությանը պատկանող ցանկացած տեղեկատվություն, որը կբխի ընդհանուր հանրային հետաքրքրությունից՝ հաշվի առնելով առկա ռեսուրսները: