Ալեքսանդր Խվթիսիաշվիլին հանդիպել է Չինաստանի դեսպանին
Ալեքսանդր Խվթիսիաշվիլին հանդիպել է Չինաստանի դեսպանին

Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Խվթիսիաշվիլին հանդիպել է Վրաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ճոու Ցյենի հետ։

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ, տարածաշրջաններում տիրող իրավիճակը և ընթացիկ զարգացումները։ Ընդգծվել է երկու երկրների միջև բարձր մակարդակի այցերի ակտիվացման կարևորությունը և այդ ուղղությամբ ապագա ծրագրերը։

Հանդիպման ավարտին Ճոու Ցյենը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Չինաստանի կառավարությունը անշեղորեն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։