Ալեքսանդր Խվթիսիաշվիլի. Արտաքին գործերի նախարարությունը, աշխատում է վարչապետի հանձնարարությամբ, Աֆղանստանից Վրաստանի քաղաքացիներին վերադարձնելու համար, կառավարությունը կուղարկի օդանավ
Արտաքին գործերի նախարարությունը, կառավարության վարչության հետ միասին, ակտիվորեն աշխատում է վարչապետի հանձնարարությամբ, Աֆղանստանից Վրաստանի քաղաքացիներին վերադարձնելու համար, – ասել է արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Խվթիսիաշվիլին:
Ինչպես նշել է փոխարտգործնախարարը, նրանք չեն կարողացել գիշերվա ընթացքում մեկնել օդանավակայան, քանի որ իրավիճակը Քաբուլում լարված է եղել և նախընտրել են մնալ բազայում, այժմ արդեն աշխատանքներ են տարվում նրանց բազայից Քաբուլի օդանավակայան տեղափոխելու ուղղությամբ, որից հետո նրանք կվերադառնան հայրենիք:
«Ես ձեզ կտրամադրեմ տեղեկատվություն Աֆղանստանից Վրաստանի քաղաքացիների դուրսբերման վերաբերյալ: Արտաքին գործերի նախարարությունը, կառավարության վարչության հետ միասին, վարչապետի հանձնարարությամբ ակտիվորեն աշխատում է Վրաստանի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ: Մեզ օգնություն խնդրեցին երեկ առավոտյան, ցավոք, մենք չգիտեինք, որ նրանք այնտեղ են: Նրանք զանգահարեցին մեզ և խնդրեցին օգնել նրանց Վրաստան բերելու համար: Ժամը 2-ի դրությամբ մենք արդեն ապահովել էինք Քաբուլի օդանավակայանից պատշաճ թռիչք, պայմանավորվել էինք մեր գործընկեր երկրների հետ և խնդրել մեր քաղաքացիներին ժամանել օդանավակայան: Ցավոք, նրանք չկարողացան ժամանել օդանավակայան այն ժամանակ, երբ թռիչքը նախատեսված էր, և ուկրաինական օդանավը թռիչք կատարեց առանց նրանց: Բացի այդ, մենք բանակցություններ ենք վարել այլ գործընկեր երկրների հետ: Նրանցից հաստատում կա, որ օդանավակայան հասնելու դեպքում նրանք կտարհանվեն: Պլանավորված են մի քանի չվերթներ: Ցավոք, նրանք գիշերվա ընթացքում չկարողացան հասնել օդանավակայան, քանի որ Քաբուլում իրավիճակը լարված էր և նախընտրեցին մնալ բազայում: Մենք արդեն աշխատում ենք նրանց բազայից Քաբուլի օդանավակայան տեղափոխելու ուղղությամբ: Թուրքական կողմը հաստատել է պատրաստակամությունը՝ օգնելու մեզ զրահապատ մեքենաներով նրանց հասցնել Քաբուլի օդանավակայան: Միաժամանակ որոշում է ընդունվել, որ Վրաստանի կառավարությունը առանձին ինքնաթիռ կուղարկի նրանք վերադարձնելու համար: Հետևաբար, այժմ, երբ աշխատանքներն ընթացքի մեջ են, մեր ինքնաթիռը թռչելու է Քաբուլ և ապահովելու է նրանց վերադարձը հայրենիք: Նրանք մասնավոր կապալառուներ են, որոնք աշխատում են մասնավոր ընկերությունում: Նրանք նախկին զինծառայողներ են և աշխատում են մասնավոր պայմանագրով: 17 մարդ աշխատում է կանադական ընկերությունում, 6-ը՝ ամերիկյան ընկերությունում», – ասել է Ալեքսանդր Խվթիսիաշվիլին: