Ալեքսանդր Վուչիչ․ Նախագահ Պուտինին խոստացել էի, որ այսօր Մոսկվայում կլինեմ, և ես կատարեցի այդ խոստումը, մենք ունենք առաքելություն՝ պահպանելու հիշողությունը Մեծ Հայրենական պատերազմի մասին, ես հպարտ եմ սերբ ժողովրդի դերով այդ հաղթանակում

10:51, 09.05.2025

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հայտարարությամբ՝ նա խոստում է տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որ Մեծ Հայրենական պատերազմում հաղթանակի 80-ամյակի առթիվ կմեկնի Մոսկվա և այդ խոստումը կատարել է։

«Գիտեք, ես խոստացել էի նախագահ Պուտինին, որ այսօր այստեղ կլինեմ, և ես կատարեցի իմ խոսքը։ Կարծում եմ՝ դա շատ կարևոր է մեզ համար», – նշել է Վուչիչը։

Սերբիայի նախագահը բացատրել է, թե որքան կարևոր են Բելգրադի համար Պուտինի հետ բանակցությունները և երկկողմ հարաբերությունների զարգացումը։

«Մեզ սպասվում է մեծ առաքելություն՝ պահպանել հիշողությունը Մեծ Հայրենական պատերազմի և հաղթանակի մասին։ Ես հպարտ եմ սերբ ժողովրդի դերով այդ հաղթանակում։ Շնորհակալ եմ ջերմ ընդունելության և ձեր հյուրընկալության համար», – նշել է Վուչիչը։

Մինչ այդ Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները զգուշացրել էին Սերբիայի նախագահին, որ Մոսկվա այցը կարող է խոչընդոտել ԵՄ-ին անդամակցության գործընթացին՝ որպես թեկնածու երկրի։ Սերբիան հանդիսանում է Եվրամիության անդամակցության թեկնածու։ Ինքը՝ Վուչիչը, նշել է, որ Մոսկվա այցի պատճառով իր երկրի եվրոպական ուղուն վտանգ չի սպառնում։

Նմանատիպ