Ալեքսանդր Վուչիչն ասում է, որ հաճելի զրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ և ակնկալում է հարաբերությունների բարելավում
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտնել է, որ կիրակի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ և նշել, որ ակնկալում է բարելավում երկու երկրների հարաբերությունների բոլոր ոլորտներում։ Այս մասին Վուչիչը հայտնել է «Instagram»-ում։
Սերբիայի ղեկավարի խոսքով՝ զրույցը «շատ ջերմ է եղել», եւ Թրամփը «շատ բան գիտեր Սերբիայի մասին»։ Նա հույս ունի, որ Սերբիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները «է՛լ ավելի կբարելավվեն բոլոր ոլորտներում»։
Վուչիչի խոսքով՝ ինքը ակնկալում է, որ Դոնալդ Թրամփը կայցելի Սերբիա, քանի որ Սերբիան այն երկիրն էր, որտեղ «ԱՄՆ նախագահ Թրամփի ընտրությունը ամենամեծ աջակցությունն ունեցավ»։
«Նախագահ Թրամփն իր երախտագիտությունն է հայտնել Սերբիայի քաղաքացիների և սերբ ժողովրդի կողմից ստացված մեծ աջակցության համար»,- ասել է Սերբիայի նախագահը։