Ալեքսանդր Վուչիչին Ուկրաինային թեկնածուի կարգավիճակ տալը գնահատում է որպես ԵՄ քաղաքական որոշում

17:45, 25.06.2022

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի խոսքով՝ Ուկրաինային թեկնածուի կարգավիճակ տալը համարում է Եվրամիության քաղաքական որոշում։ Այս մասին, ըստ ուկրաինական լրատվամիջոցների, նա նշել է սերբական «Kurir» հրատարակության հետ զրույցում։

«Որպես սատանայի փաստաբան՝ ես ունեի մեկ խնդիր, որը հրապարակայնորեն չեմ բարձրաձայնի: Հարց, որին շատ բարդ է պատասխանել, երբ խոսքը վերաբերում է Մոլդովային ու Ուկրաինային, հատկապես Ուկրաինային։ Նրանք մեզ տասնամյակներ շարունակ ասում էին, որ չեն ցանկանում նոր Կիպրոս Եվրոպայում։ Եվ հիմա դուք կարող եք տեսնել, որ նրանք կարող են ստանալ երեք և չորս Կիպրոս։ Սա ցույց է տալիս, որ քաղաքականությունը միշտ եղել է դոմինանտ ու որոշիչ։ Վիկտոր Օրբանը ասել է, որ տնտեսական առումով Սերբիան և Չեռնոգորիան շատ ավելի պատրաստ են Եվրամիության մաս դառնալու համար, բայց ո՞ւմ է դա հետաքրքրում»,- ասել է Վուչիչը։

Հունիսի 23-ին Բրյուսելում կայացած գագաթնաժողովում Եվրոպական խորհուրդը Ուկրաինային և Մոլդովային շնորհեց ԵՄ թեկնածուի կարգավիճակ: Այս երկու երկրների հետ միասին ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու հայտ էր ներկայացրել նաև Վրաստանը, և Եվրամիությունը վրացական կողմին հաստատել է եվրոպական հեռանկարը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ուկրաինային և Մոլդովային ԵՄ թեկնածուի կարգավիճակ տրամադրելու որոշումը «ուժեղ ազդանշան» է ուղարկում Ռուսաստանին։

Նմանատիպ