Ալեքսանդր Վուչիչը կոչ է անում Կոսովոյի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել
«Սերբիան պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել» -հայտարարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։
Վուչիչի խոսքով՝ խոսքը վերաբերում է Կոսովոյի կառավարության ընդունած որոշմանը, որով արգելվում է սերբական դինարը՝ սերբական արժույթը, Կոսովոյի հյուսիսային հատվածում, որտեղ բնակվում են էթնիկ սերբեր։
«Դրա նպատակը սերբ բնակչության էթնիկ զտումն է Կոսովոյի և Մետոհիայի տարածքներից կամ, ինչպես նշվում է Ցեղասպանության մասին կոնվենցիայում, անտանելի պայմաններում սերբերի կանխամտածված հպատակեցումն է»,- ասել է Վուչիչը։
Սերբիայի նախագահը նաեւ ասել է, որ ամեն ինչ կանի, որպեսզի սերբերը մնան Կոսովոյում։
«Ես կարծում եմ, որ Կուրտի ռեժիմը աշխատում է սերբերի բնականոն կյանքի դեմ, քանի որ միակ ճանապարհը, որին նրանք կարող են հաղթել, կարծում են, եթե սերբերն այլևս Կոսովոյում չլինեն։ Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի սերբերը մնան Կոսովոյում»,- ասել է Վուչիչը։