Ալեքսանդր Վուչիչը հայտարարում է, որ երկրում «Մայդանի» կրկնություն չի լինի
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարում է, որ երկրում «Մայդանի» կրկնություն չի լինի։ Վուչիչը մեղադրում է բողոքի ակցիաների կազմակերպիչներին իր դեմ կեղծ տեղեկատվություն տարածելու մեջ։
«Ես հպարտ եմ, որ Սերբիայի պետությունը պահպանել է կայունությունն ու խաղաղությունը, չնայած բազմաթիվ փորձերին՝ խաթարելու այն»,– ասում է Վուչիչը։
Սերբիայի նախագահի խոսքով՝ մարտի 15-ի բողոքի ակցիաների ժամանակ կառավարության հակառակորդները հայտարարել էին, որ երկրում ինտերնետը կխափանվի, սոցիալական ցանցերը չեն գործի, քանի որ նման բան միայն բռնապետներն են անում։
Վուչիչն ընդգծել է, որ նրանք ստում են։
«Հետո նրանք հորինեցին մի պատմություն ձայնային թնդանոթի մասին, գտան այն, ցույց տվեցին։ Ցույց տվեցին այն զինվորի ձեռքում, «Կոբրա» ստորաբաժանման անդամի ձեռքում։ Դա ձայնային թնդանոթ չէ, այլ սովորական հրացան, քանի որ բանակն ու «Կոբրան» ընդհանրապես չունեն ձայնային թնդանոթ», – հայտարարել է Վուչիչը։
Վուչիչն ընդգծել է, որ «Մայդանի» ժամանակ նույնպես նման մեթոդներ էին կիրառվում։