Ալեքսանդր Վուչիչը չեղարկել է ԱՄՆ-ում նախատեսված հանդիպումները առողջական վիճակի վատթարացման պատճառով և վերադարձել է Սերբիա
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը չեղարկել է ԱՄՆ-ում նախատեսված հանդիպումները՝ առողջական վիճակի վատթարացման պատճառով։ Այս մասին գրում է սերբական մամուլը։
Սերբիայի նախագահը ԱՄՆ է ժամանել ապրիլի 30-ին և նախատեսում էր հանդիպում ունենալ ամերիկացի գործընկերոջ՝ Դոնալդ Թրամփի հետ, ինչպես նաև Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների հետ։
Վուչիչը իրեն վատ է զգացել մայիսի 2-ին, բժշկական հետազոտություններից հետո վերադարձել է Սերբիա։