Ալեքսանդր Վուչիչ. Ինչպե՞ս բացատրել մարդկանց, որ մենք պատժամիջոցներ ենք կիրառում Ռուսաստանի և ոչ Սլովենիայի դեմ: Ռուսաստանը Սերբիայի տարածքային ամբողջականությունը չի խախտել, իսկ Սլովենիան խախտել է
Ինչպե՞ս բացատրեմ մարդկանց, որ մենք պատժամիջոցներ ենք կիրառում Ռուսաստանի և ոչ Սլովենիայի դեմ: Ռուսաստանը չի խախտել Սերբիայի տարածքային ամբողջականությունը, բայց Սլովենիան դա արել է,- այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։ Այդ մասին հաղորդում է սերբական «Նովոստի» հրատարակությունը։
Հրատարակությունը գրում է, որ Սերբիայի նախագահը պատասխանել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չկիրառելու մասին սլովենացի լրագրողի հարցերին։ Վուչիչն ասել է, որ Ռուսաստանը չի խախտել Սերբիայի տարածքային ամբողջականությունը, ինչպես դա արել են Սլովենիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ը։
«Ինչպե՞ս կարող եմ մարդկանց բացատրել, որ մենք պատժամիջոցներ ենք կիրառում Ռուսաստանի, այլ ոչ Սլովենիայի դեմ։ Ռուսաստանը Սերբիայի տարածքային ամբողջականությունը չի խախտել, իսկ Սլովենիան խախտել է։ Արդյո՞ք այդ դեպքում մենք պետք է պատժամիջոցներ կիրառենք Սլովենիայի դեմ: Ես օրինակ վերցրեցի Սլովենիան, որը մեզ համար բարեկամ երկիր է, բայց դա վերաբերում է նաև Ֆրանսիային և Ամերիկային։ Խնդրում եմ, մի անգամ ձեզ դրեք մեր տեղը և մտածեք, թե որն է իրական: Նախագահ Պահորն այն քչերից է, ով հասկանում է մեզ»,- ասել է Վուչիչը։