Ալեքսանդր Վուչիչ. Դուք կարող եք տեսնել բողոքի ցույցերի լուսանկարներ, բայց ցույց տվեք ինձ Եվրոպայում մի երկիր, որն ունի 9.4 տոկոս տնտեսական աճ՝ շնորհիվ Միխեիլ Կավելաշվիլիի և Իրակլի Կոբախիձեի
Ալեքսանդր Վուչիչ. Դուք կարող եք տեսնել բողոքի ցույցերի լուսանկարներ, բայց ցույց տվեք ինձ Եվրոպայում մի երկիր, որն ունի 9.4 տոկոս տնտեսական աճ՝ շնորհիվ Միխեիլ Կավելաշվիլիի և Իրակլի Կոբախիձեի

«Ցույց տվեք մի երկիր Եվրոպայում, որն ունի Վրաստանի նման տնտեսական աճ։ Ուզում եմ շնորհավորել Վրաստանին, վրաց ժողովրդին և վրացական պետությանը այս զարմանալի արդյունքների համար», – այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Բելգրադում Վրաստանի նախագահ Միխեիլ Քավելաշվիլու հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքերով՝ Վրաստանը կդառնա օրինակ տարածաշրջանում արդեն հաջորդ տարում։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Միխեիլ Քավելաշվիլուն և վարչապետ Իրակլի Կոբախիձեին։ Նրանց երկիրը ցույց է տալիս հսկայական տնտեսական աճ։ Կարելի է տեսնել ցուցարարների ու ակցիաների լուսանկարներ, բայց իրականում Վրաստանը բացառիկ հաջողություններ ունի։ Երբեմն այդ պատկերները կարող են մարդկանց դրդել բողոքի, բայց երկիրը արձանագրել է 9.4 տոկոս տնտեսական աճ։ Ցույց տվեք մի երկիր Եվրոպայում, որն ունի նման աճ։ Ուզում եմ շնորհավորել Վրաստանին, վրաց ժողովրդին, վրաց պետությանը այս զարմանալի արդյունքների համար։ Դուք կլինեք օրինակ տարածաշրջանի համար արդեն հաջորդ տարում», – ասել է Ալեքսանդր Վուչիչը։

Նյութը պատրաստված է համաժամանակյա թարգմանության հիման վրա։