Ալեքսանդր Ծուլաձեն ծանոթացել է Քութայիսիի նոր վերականգնված հանրակրթական դպրոցների ենթակառուցվածքին
Ալեքսանդր Ծուլաձեն ծանոթացել է Քութայիսիի նոր վերականգնված հանրակրթական դպրոցների ենթակառուցվածքին

Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարության ֆինանսական աջակցությամբ ամբողջությամբ վերականգնվել են Քութայիսի քաղաքի 34-րդ և 37-րդ հանրակրթական դպրոցները։

Կրթության, գիտության և երիտասարդության նախարար Ալեքսանդր Ծուլաձեն տեղում ծանոթացել է դպրոցների նորացված ենթակառուցվածքներին։

Նախարարը հանդիպեց նաև ուսուցիչներին և նրանց մաղթեց հաջող ուսումնական տարի նոր միջավայրում։

Ինչպես նշեց նախարարը, դպրոցներում իրականացվող ենթակառուցվածքային աշխատանքների արդյունքում երիտասարդները հնարավորություն կունենան կրթություն ստանալ էլ ավելի ապահով և հարմարավետ միջավայրում։ Նրա խոսքով, նորացված կրթական տարածքում ուսուցիչները նույնպես մոտիվացված են աշխատելու ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ աշակերտների ակադեմիական նվաճումների բարելավման ուղղությամբ, ինչն իր հերթին նպաստում է դպրոցներում դասավանդման որակի բարձրացմանը։

Նախարարի հետ Քութայիսիի մեծամասնական պատգամավոր Զազա Լոմինաձեն և Քութայիսի քաղաքապետարանի քաղաքապետի պաշտոնակատար Դավիթ Էրեմեիշվիլին ծանոթացել են Քութայիսիի նոր վերականգնված դպրոցների ենթակառուցվածքներին։

Քութաիսիի 34-րդ հանրակրթական դպրոցը նախատեսված է 450 աշակերտի համար, իսկ ծրագրի արժեքը կազմում է ավելի քան 5 մլն լարի։ Ինչ վերաբերում է 1200 աշակերտ ունեցող 37-րդ հանրակրթական դպրոցին, ապա դրա ենթակառուցվածքային ծրագրի արժեքը կազմում է ավելի քան 7 մլն լարի։

Երկու դպրոցներն էլ ունեն գիտության և համակարգչային լաբորատորիաներ, գրադարան, ճաշարան, ռեսուրսային սենյակ և բժշկի կաբինետ, ինչպես նաև սպորտային և հավաքների դահլիճներ։

Դպրոցական ենթակառուցվածքները զարգացնելու նպատակով հանրապետության ողջ տարածքում ակտիվորեն իրականացվում են շինարարական/վերականգնողական աշխատանքներ։ Արդյունքում, մինչև տարեվերջ ընդհանուր առմամբ 100 հանրակրթական դպրոցներ կունենան ժամանակակից չափանիշներին համապատասխան հիմնովին վերանորոգված շենքեր։

Տեղեկությունը տարածում է ԿԳՆ մամուլի ծառայությունը։