Ալեքսանդր Ստաբ. Եվրոպան և Ֆինլանդիան պետք է ճանաչեն, որ ԱՄՆ-ն փոխվում է, և որ նրա վարչակազմի գաղափարախոսությունը, որը հիմքում ընկած է արտաքին քաղաքականությանը, հակասում է մեր արժեքներին
«Եվրոպան և Ֆինլանդիան պետք է ընդունեն, որ Միացյալ Նահանգները փոփոխությունների մեջ է, իսկ ԱՄՆ վարչակազմի այն գաղափարախոսությունը, որը հիմնավորում է իր արտաքին քաղաքականությունը, հակասում է մեր արժեքներին», – այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը։
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի եվրոպացի անդամները, այդ թվում՝ Ֆինլանդիան, վերջին շաբաթների ընթացքում վերանայում են իրենց արտաքին քաղաքական ռազմավարությունները, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարին սրեց հարաբերությունները եվրոպացի դաշնակիցների հետ՝ Գրենլանդիայի շուրջ ստեղծված հակասությունների պատճառով։
«Մենք անկեղծորեն պետք է ընդունենք, որ ԱՄՆ-ում տեղի են ունենում փոփոխություններ։ Նրա վերաբերմունքը դաշնակիցների նկատմամբ, ինչպես նաև արտաքին քաղաքականություն իրականացնելու ձևը փոխվում է։ ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի արտաքին քաղաքականությունը խարսխված է գաղափարախոսության վրա, որը հակասում է մեր արժեքներին և նվազեցնում է Եվրոպայի կարևորությունը», – նշել է Ստուբը։