Ալեքսանդր Սիրսկին Վոլոդիմիր Զելենսկիին տեղեկացրել է Կուրսկի շրջանում ուկրաինական ուժերի դիրքերի ամրապնդման և կայունացված տարածքի ընդլայնման մասին
Ուկրաինայի Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին նախագահ Վոոլդիմիր Զելենսկիին տեղեկացրել է Կուրսկի շրջանում ուկրաինական ուժերի դիրքերի ամրապնդման և կայունացված տարածքի ընդլայնման մասին։ Այս մասին սոցիալական ցանցերում գրառում է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
Զելենսկու խոսքով՝ ուկրաինական ուժերը գերի են վերցրել լրացուցիչ ռուս զինվորների, ինչը, ըստ նրա, կարագացնի ռուս քաղաքապետի կողմից կալանավորված ուկրաինացի զինվորների և քաղաքացիների ազատ արձակումը։
Զելենսկու խոսքով՝ Սիրսկին իրեն տեղեկացրել է նաև Տորեցկու և Պոկրովսկու ուղղություններում տիրող իրավիճակի մասին։ Գերագույն գլխավոր հրամանատարի խոսքով՝ իրավիճակը վերահսկելի է։