Ալեքսանդր Սիրսկին պնդում է, որ Ուկրաինան վերահսկում է մոտ 1000 քառակուսի կիլոմետր ռուսական տարածք
«Ուկրաինան վերահսկում է Ռուսաստանի Դաշնության տարածքի մոտ 1000 քառակուսի կիլոմետրը»,- հայտարարել է Ուկրաինայի Զինված ուժերի ղեկավար Ալեքսանդր Սիրսկին։
«Կուրսկի շրջանի տարածքում հարձակողական գործողությունը շարունակվում է։ Ներկայում Ռուսաստանի Դաշնության տարածքի մոտավորապես հազար քառակուսի կիլոմետրը գտնվում է մեր վերահսկողության տակ»,- շտաբի նիստում ասել է Ուկրաինայի բարձրաստիճան զինվորականը։
Միևնույն ժամանակ, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նշել է, որ շտաբի նիստում ամենակարևորը Սիրսկու զեկույցն էր՝ կապված ճակատում պաշտպանական գործողությունների և Կուրսկի շրջանում գործողության հետ։
Զելենսկին հավելել է, որ Ուկրաինայի ներքին գործերի նախարարին, այլ պաշտոնյաներին և Անվտանգության ծառայությանը հանձնարարվել է մարդասիրական ծրագիր պատրաստել այն տարածքի համար, որտեղ իրականացվում է գործողությունը։