Ալեքսանդր Սիրսկին Կուրսկի ուղղությամբ տեղակայված ստորաբաժանումների հետ քննարկել է մարտական գործողությունների կազմակերպման հարցեր
Ուկրաինական լրատվամիջոցների տեղեկություններով՝ Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին այցելել է Կուրսկի ուղղությամբ տեղակայված ստորաբաժանումներ, որտեղ հրամանատարների հետ քննարկել են մարտական գործողությունների կազմակերպման հարցեր և հակառակորդին հասցված կրակային վնասների արդյունավետության բարձրացում:
«Աշխատել եմ Կուրսկի ուղղությամբ մարտերին մասնակցող ստորաբաժանումներում։ Այս օպերատիվ տարածքի նշանակությունը չի կարելի թերագնահատել՝ հաշվի առնելով այնտեղ հավաքված թշնամու ուժերի թիվը»,- ասել է Սիրսկին։
Նրա խոսքով՝ ռուսները փորձում են Կուրսկի շրջանից դուրս մղել ուկրաինական պաշտպանական ուժերին ու առաջ շարժվել դեպի Ուկրաինայի կողմից վերահսկվող տարածք։
«Իմ աշխատանքն ուղղված էր հրամանատարներին մարտական գործողությունների կազմակերպման հարցում օգնություն ցուցաբերելուն, հակառակորդի կրակային խոցման արդյունավետության բարձրացմանը և ռեզերվների համակողմանի ապահովման և պատրաստման հարցերը լուծելուն»,- նշել է Սիրսկին։
Գերագույն գլխավոր հրամանատարի խոսքով, եթե չլինեին ուկրաինական մարտիկների ուժը, ռուսական մարտական ստորաբաժանումներն արդեն կսկսեին գրոհել Պոկրովսկու, Կուրախովոյի կամ Տորեցկի ուղղությամբ տեղակայված ուկրաինական դիրքերը, ինչը զգալիորեն կվատթարացնի իրավիճակը ճակատում։
Տեղեկության համար «New York Times»-ը գրում է, որ ռուսական եւ հյուսիսկորեական 50 հազարանոց խմբավորումը պատրաստվում է լայնածավալ հակահարձակման անցնել Կուրսկի շրջանում։