Ալեքսանդր Սիրսկի - Մենք հարձակողական գործողություններից անցել ենք պաշտպանական գործողությունների, ես կնախընտրեի ինչ-որ դիրք թողնել, քան թույլ տալ ողջ անձնակազմի մահը
Մենք հարձակողական գործողություններից անցանք պաշտպանական գործողությունների,- ասել է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին։
Ինչպես նշել է Սիրսկին, Ուկրաինան պետք է բարելավի իր մարտավարությունը։
«Պաշտպանական գործողության նպատակն է հյուծել հակառակորդի ուժերը, նրանց հասցնել առավելագույն կորուստներ, օգտագործել մեր ամրությունները, տեխնիկական տեսակետից մեր առավելությունները, մասնավորապես՝ անօդաչու թռչող սարքերը և էլեկտրոնային պատերազմի միջոցները։ Մենք պետք է կատարելագործենք մեր մարտավարությունը։ Հիմնական արժեքը մեր զինվորների ու սպաների, մարտական առաջադրանք կատարող ստորաբաժանումների կյանքն է։ Մենք չենք կարող նույն վերաբերմունքը ունենալ, ինչ ռուսները։ Ես նախընտրում եմ ինչ-որ դիրք թողնել, քան թույլ տալ ողջ անձնակազմի մահը»,- ասել է Սիրկին։