Ալեքսանդր Շալլենբերգ. Բոլորը պետք է միանան ապրիլի 19-ի համաձայնագրին, այն պետք է ամբողջությամբ կյանքի կոչվի և գործի օրենքին համապատասխան
Ալեքսանդր Շալլենբերգ. Բոլորը պետք է միանան ապրիլի 19-ի համաձայնագրին, այն պետք է ամբողջությամբ կյանքի կոչվի և գործի օրենքին համապատասխան

Բոլորը պետք է միանան ապրիլի 19-ի համաձայնագրին, այն պետք է ամբողջությամբ կյանքի կոչվի և գործի օրենքին համապատասխան, – ասաց Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալլենբերգը:

Շալլենբերգը Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսում խոսեց Ադրբեջանում և Հայաստանում անցկացված հանդիպումների մասին:

«Ադրբեջանում և Հայաստանում մենք բավականին ինտենսիվ բանակցություններ ենք վարել նախագահ Ալիևի եւ վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի հետ: Մեզ ձեռնտու է շարունակել վստահության ամրապնդման միջոցառումները: Մեր այցելությունները հաստատեցին, որ վստահությունը տարածաշրջանում ամենաանհրաժեշտ ռեսուրսն է, և մենք պատրաստել ենք այդ վստահության առաջնային հիմքը: Մենք գիտենք, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հակամարտությունից հետո դեռ կան «բաց վերքեր, բայց մենք շուտով պետք է բուժենք այդ վերքերը»: Լավ է, որ բոլոր կողմերը գիտակցում են, որ այս տեսակի «ապաքինման գործընթացն» անհրաժեշտ է և ԵՄ-ն պատրաստ է աջակցել կողմերին բոլոր հնարավոր եղանակներով: Նույն համատեքստում ես կցանկանայի ասել, որ մենք բարձր ենք գնահատում Վրաստանի և անձամբ վարչապետի կարևոր դերը, որը մասնակցում էր գերիների և ականների քարտեզների փոխանակմանը Ադրբեջանի և Հայաստանի միջև: Կարծում եմ, որ այս եռակողմ համագործակցությունը ձեռնտու է բոլոր գործընկերներին, և սա մի բան է, որ ԵՄ-ն շարունակելու է աջակցել և պատրաստ է ընդգրկվել «3+1» ձևաչափում», – ասաց Շալլենբերգը: