Սամեգրելո-Զեմո Սվանեթիի նահանգապետ, Ալեքսանդր Մոծերիլիան, տեղակալ Նինո Վիբլիանին, Մեստիայի մունիցիպալիտետի քաղաքապետ, Կապիտոն Ժորժոլիանին հանդիպել են Ուշգուլիի բնակչության հետ:
Առաջին հանդիպումը կայացել է Մուրղմելիում: Տեղացիները իշխանությունների ներկայացուցիչների հետ քննարկել են գյուղի խնդիրները: Նրանց հիմնական խնդիրը հակասողանքային համակարգի տեղադրումն է, ինչպես նաև սվանների քանդված աշտարակների և հուշարձանների պահպանումը:
Ինչպես տեղից փոխանցում է Վրաստանի առաջին ալիքի լրագրողը, հանդիպումն այս պահին ընթանում է Չաժայում: