Ալեքսանդր Մելիք-Փաշաևի տանը շնորհվել է մշակութային ժառանգության անշարժ հուշարձանի կարգավիճակ
Վրաստանի մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալության որոշմամբ, Շահումյանում, Ալեքսանդր Մելիք-Փաշաևի տանը շնորհվել է մշակութային ժառանգության անշարժ հուշարձանի կարգավիճակ:
Գործակալության տեղեկությամբ, տունը կառուցվել է 19-րդ դարում, ոմն Քալանթարովի կողմից, ով այն ժամանակ այս գյուղի մելիլքն էր և գործում էր թագավորի Ռուսաստանի ռազմական ծառայությունում: Հետագա տարիներին տանը ապրում էին Քալանթարովի հետնորդները (Գաբո Քալանթարովը և Մելիք-Փաշաևը): 1905 թվականին այս տանը ծնվել է Ալեքսանդր Մելիք-Փաշաևը, հետագայում ականավոր հայ դիրիժոր, ով դեռ Թբիլիսիի Օպերայի և բալետի թատրոնի գլխավոր դիրիժորն էր, իսկ այնուհետև Մոսկվայի մեծ թատորնի գլխավոր դիրիժորը: Խորհրդայնացումից հետո, 1926 թվականին նշված շենքը կոմունիստներն առգրավել են Գաբո Քալանթարովից և դրանում տեղակայել ավանի խորհուրդը, որը գործել է մինչև 1987 թվականը: Այնուհետև շենքում տեղակայավել է գրադարան և Փաշաևի թանգարանը:
Այսօր, շենքում գործում է գյուղի գրադարանը: Մի սենյակում տեղակայված է Փաշաևի թանգարանը, որում պահպանված են Մոսկվային թատրոնում նրա գործունեության հետ կապված նյութները: