Ալեքսանդր Լուկաշենկոյի Աբխազիա ժամանելու կապակցությամբ Բելառուսի դեսպանը կանչվել է Վրաստանի արտաքին գործերի նախարարություն
Ալեքսանդր Լուկաշենկոյի Աբխազիա ժամանելու կապակցությամբ Բելառուսի դեսպանը կանչվել է Վրաստանի արտաքին գործերի նախարարություն

Վրաստանում Բելառուսի դեսպան Անատոլի Լիսը կանչվել է Վրաստանի արտաքին գործերի նախարարություն։

Այս մասին տեղեկությունը Վրաստանի Առաջին ալիքին հաստատել են արտաքին գործերի նախարարությունից։

Ինչպես հայտնի է, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր ժամանել է օկուպացված Աբխազիա, որտեղ հանդիպել է օկուպացված Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիայի հետ։