Ալեքսանդր Լուկաշենկոն Վլադիմիր Պուտինին առաջարկել է «եռակողմ համագործակցություն» Հյուսիսային Կորեայի հետ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին առաջարկել է «եռակողմ համագործակցություն» Հյուսիսային Կորեայի հետ։
«Հաճելի էր քեզ և Կիմ Չեն Ինին տեսնել Արևելյան տիեզերակայանում։ Մենք կարող ենք մտածել մեր երեքի՝ Հյուսիսային Կորեայի, Ռուսաստանի համագործակցության մասին»,- ասել է Լուկաշենկոն Պուտինի հետ հանդիպման ժամանակ։
Իր հերթին Վլադիմիր Պուտինը Լուկաշենկոյին մանրամասն տեղեկացրել է Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ բանակցությունների մասին։
Բելառուսի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպումը կայացել է Սոչիում։ Նրանց քննարկման հիմնական հարցերն էին Ուկրաինայում ընթացող պատերազմը, տնտեսական համագործակցությունը և Կիմ Չեն Ինի հետ նախօրեին կայացած բանակցությունները։