Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է օրենսդրական փոփոխությունները, որոնք կերկարաձգեն նախկին նախագահին անձեռնմխելիության երաշխիքները, ինչպես նաև կխստացնեն ընտրություններին մասնակցելու կանոնները
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է օրենքում փոփոխություններ, որոնք անձեռնմխելիության մշտական երաշխիքներ են տալիս։ Այդ մասին գրում է «Deutsche Welle»-ն։
Խոսքը, մասնավորապես, «Բելառուսի Հանրապետության նախագահի մասին» օրենքի մասին է, որտեղ խստացվում են նոր նախագահի ընտրության կանոնները։ Ըստ փոփոխության՝ նախագահի թեկնածուն չպետք է լինի 40 տարեկանից փոքր, վերջին 20 տարում մշտապես ապրած լինի երկրում և չունենա այլ երկրի քաղաքացիություն կամ նախկինում այլ երկրում ապրելու իրավունք։
Նաև նախագահն ունի մշտական անձեռնմխելիություն։ Եթե անգամ նա լքի իր պաշտոնը, չի կարող պատասխանատվություն կրել իր լիազորությունները կատարելիս կատարած արարքների համար։ Անվտանգության նման երաշխիքները վերաբերում են նաև նախագահի ընտանիքի անդամներին։ Նաև պաշտոնաթող նախագահը դառնում է Բելառուսի Ժողովրդական ժողովի անդամ։