Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսում տեղակայվել է ռուսական միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռային համակարգը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսի տարածքում տեղակայվել է ռուսական «Օրեշնիկ» միջին հեռահարության հրթիռային համալիր։ Այս մասին նա ասել է խորհրդարանի առաջ ունեցած ելույթի ընթացքում։
«Մեր ռազմական համագործակցությունը՝ առաջին հերթին Ռուսաստանի Դաշնության հետ, ապահովում է ռազմավարական պաշտպանություն։ Դրա շրջանակում Բելառուսն ու Ռուսաստանը կիրառում են ռազմավարական զսպման համատեղ միջոցներ։ Սա ներառում է տարածաշրջանային ուժային խմբավորման ռուսական բաղադրիչի տեղակայումը մեր տարածքում։ Միջազգային հակամարտության սրման դեպքում, Արևմտյան Ռուսաստանում տեղակայված մի քանի տասնյակ հազար զինծառայողներից կազմված ուժերը անմիջապես կմիանան ռազմական գործողություններին՝ որպես երկրորդ շարասյուն։ Բելառուսն առաջինը կներգրավվի, մենք պետք է արձագանքենք, և դրանից հետո Ռուսաստանի Դաշնությունը մեզ աջակցություն կցուցաբերի։ Սա է տարածաշրջանային ուժային խմբավորումը, ինչպես նաև մարտավարական միջուկային զենքը, որը վերադարձվել է Բելառուս։
Բացի այդ, արդեն պատրաստ է առաջին հենակետը ռուսական «Օրեշնիկ» հրթիռային համակարգի համար։ Այն արդեն մեր մոտ է՝ սկսած երեկվա օրից, և անցնում է մարտական հերթապահության», – հայտարարել է Լուկաշենկոն։