Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստան։ Այս մասին հայտնում է բելառուսական «Բելտա» պետական գործակալությունը։
Ըստ լրատվամիջոցի՝ Լուկաշենկոն Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Եվրասիայի բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին։ Նախատեսվում է նաեւ ազատ առեւտրի համաձայնագրի ստորագրում։
Բացի այդ, դեկտեմբերի 26-ին Ալեքսանդր Լուկաշենկոն կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը։