Ալեքսանդր Լուկաշենկո. Կալինինգրադի մարզը արգելափակելու Լիտվայի ծրագիրը նման է պատերազմ հայտարարելուն

22:00, 25.06.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսին խոստացել է փոխանցել բալիստիկ և թեւավոր հրթիռներ օգտագործելու ունակ հրթիռային համակարգեր, այդ թվում՝ միջուկային տարբերակը։ Այս մասին Սանկտ Պետերբուրգում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Առաջիկա ամիսներին մենք Բելառուսին կհանձնենք «Իսկանդեր-Մ» հրթիռային-մարտավարական համակարգերը, որոնք, ինչպես գիտեք, օգտագործվում են ինչպես բալիստիկ, այնպես էլ թեւավոր հրթիռների, նաև սովորական և միջուկային հրթիռների համար»,- ասել է Պուտինը։

Իր հերթին Լուկաշենկոն ասել է, որ Մինսկը պետք է պատրաստ լինի ամեն ինչի, ներառյալ լուրջ զենքի կիրառումը, որպեսզի պաշտպանի Բրեստից մինչև Վլադիվոստոկ տարածքը:

Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է նաեւ, որ Լիտվայի որոշումը՝ արգելափակել Կալինինգրադի շրջանը, հավասարազոր է պատերազմի հայտարարմանը։

Նմանատիպ