Ալեքսանդր Լուկաշենկո. Բելառուսը եղել է, կա և կլինի Չինաստանի հուսալի գործընկերը
Բելառուսը եղել է, կա և կլինի Չինաստանի հուսալի գործընկերը,- այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է՝ Պեկինում, Չինաստանի նախագահ Սի Ցզինփինի հետ հանդիպման ժամանակ։
Ինչպես նշել է Լուկաշենկոն, Չինաստանի և Բելառուսի միջև ռազմավարական համագործակցության զարգացումը պայմանավորված է երկու երկրների գաղափարախոսությունների միասնությամբ և աշխարհում ընթացող իրադարձությունների ու գործընթացների տրամաբանությամբ։
«Այս բարեկամությունը շարունակվում է արդեն 30 տարի, և մենք երբեք չենք շեղվել այս ճանապարհից՝ ո՛չ ձախ, ո՛չ աջ», – ասել է Լուկաշենկոն։
Այս տարի սա Ալեքսանդր Լուկաշենկոյի և Սի Ցզինփինի երկրորդ հանդիպումն է։ Նրանց նախորդ հանդիպումը կայացել է մարտի 1-ին։ Բելառուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Սի Ցզինփինի եւ Ալեքսանդր Լուկաշենկոյի երկկողմ բանակցությունները նախատեսվածից երեք անգամ ավելի են տեւել։