Ալեքսանդր Դարախվելիձեն մասնակցել է դպրոցի, համայնքի և ոստիկանության համագործակցության ծրագրի ամփոփ կոնֆերանսին
Ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն մասնակցել է դպրոց, համայնք և ոստիկանություն համագործակցության ծրագրի (SCOPE) ամփոփիչ համաժողովին։
Դպրոցի, համայնքի և ոստիկանության համագործակցության ծրագիրը (SCOPE) իրականացվել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ մարմինների հետ կապերի միջազգային բյուրոյի (INL) ֆինանսական աջակցությամբ:
ՆԳՆ-ից հայտնում են, որ միջոցառմանը հրավիրված հյուրերին դիմել է ՆԳ փոխնախարարը։ Ինչպես նշեց Ալեքսանդր Դարախվելիձեն, անչափահասների հանցագործության կանխարգելումը ՆԳՆ-ի համար առաջնահերթություն է։ Ըստ այդմ, նշված ուղղությամբ իրականացվում են մի շարք կանխարգելիչ ոստիկանական միջոցառումներ՝ օրենքի խախտումները ժամանակին կանխելու նպատակով։
Հանդիպման մասնակիցներին խոսքով դիմել են նաև Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ մարմինների հետ կապերի միջազգային բյուրոյի ղեկավար Սառա Ռուպերտը և Վրաստանի կրթության և գիտության փոխնախարար Թամար Մախարաշվիլին։
SCOPE ծրագրի նպատակն էր նվազեցնել հանցագործությունը դեռահասների շրջանում և բարձրացնել նրանց իրավագիտակցությունը, իսկ համաժողովի նպատակն էր գնահատել իրականացված աշխատանքները և ձեռք բերված արդյունքները:
Համաժողովի ավարտին ծրագրում ընդգրկված իրավապահներին տրվեցին հավաստագրեր։
Տեղեկությունը տարածում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։