Ալեքսանդր Դարախվելիձեն հանդիպել է Վրաստանում ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի կցորդ Ալեքսանդր Տիգայի հետ
Ալեքսանդր Դարախվելիձեն հանդիպել է Վրաստանում ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի կցորդ Ալեքսանդր Տիգայի հետ

Ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն ներածական հանդիպում է անցկացրել Վրաստանում ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) կցորդ Ալեքսանդր Տիգայի հետ։ Տեղեկությունը տարածում է ՆԳՆ-ն։

Գործակալության տվյալներով՝ Դարախվելիձեն շնորհավորել է Տիգային նշված պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում։

«Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են առկա համագործակցության և ապագա հեռանկարների մասին։ Ալեքսանդր Դարախվելիձեն ընդգծել է Բյուրոյի հետ համագործակցության կարևորությունը համատեղ միջոցառումների, ոստիկանության աշխատակիցների վերապատրաստման և նախարարության ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման ուղղությամբ։

Հանդիպման ավարտին կողմերը հույս հայտնեցին, որ առկա երկկողմ համագործակցությունը համատեղ ջանքերով ապագայում էլ ավելի արդյունավետ կդառնա»,- նշվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։