Ալբերտ Ջոնսոն. Մենք արձանագրում ենք մեղադրանքները և խոսում հետևողական մտահոգությունների մասին, սակայն չենք կարող գնահատել, թե ինչպես են այս պնդումները ազդել խախտումների վրա
Մինչ մենք արձանագրում ենք մեղադրանքները և խոսում հետևողական մտահոգությունների մասին, մենք ի վիճակի չենք գնահատելու այդ պնդումների ազդեցությունը խախտումների վրա, – այսօր մամուլի ասուլիսին ասաց ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Ալբերտ Ջոնսոնը:
Ալբերտ Ջոնսոնի խոսքով, ընտրությունների հետ կապված պնդումների մասին խոսելիս նրանք իշխանությանը կոչ են անում համապատասխան հետաքննություն սկսել:
«Մինչ մենք արձանագրում ենք մեղադրանքները և խոսում մշտական մտահոգությունների մասին, մենք չենք կարող գնահատել, թե ինչպես են այս պնդումները ազդել խախտումների վրա: Մենք քննիչներ չենք, և երբ ասում ենք, որ բազմաթիվ և համատարած մեղադրանքներ կան, մենք կոչ ենք անում իշխանությանը սկսել համապատասխան հետաքննություն, բայց մենք դիրքորոշում չունենք հստակ իմանալու, թե ինչ ազդեցություն են ունեցել մեղադրանքներն այս գործընթացի վրա»,- ասաց Ալբերտ Ջոնսոնը: