Ալբանիայում հակակառավարական բողոքի ցույցին միացել են հազարավոր բնակիչներ
Ալբանիայում հակակառավարական բողոքի ցույցին միացել են հազարավոր բնակիչներ

Ալբանիայում հակակառավարական բողոքի ցույցին միացել են հազարավոր բնակիչներ: Տիրանայի փողոցներ դուրս եկած ալբանցիները պահանջում են երկրի վարչապետ, Էդի Ռամայի պաշտոնաթողությունը: Ինչպես նշում են ընդիմադիրները, Ռաման երկիրը վեր է ածել կազմակերպված հանցանքի և թմրանյութերի հայրենիքի:

Ցուցարարները կառավարությանը մեղադրում են նաև թմրանութերի դեմ պայքարի ոչարդյունավետ քաղաքականություն վարելու մեջ:

Տարածված լրատվությամբ ցույցին մասնակցում է մոտ 10 000 մարդ:

Հիշեցնենք, Ալբանիայի իշխող թիմը ընտրություններում հաղթել է 2017 թվականին:

Ալբանիան Եվրոպայում ամենաաղքատ երկրներից մեկն է, այնտեղ միջին աշխատավարձը կազմում է 350 եվրո: