Ալբանիայում երկրաշարժից հետո ավարտվել են որոնողափրկարարական աշխատանքները
Ալբանիայում երկրաշարժից հետո ավարտվել են որոնողափրկարարական աշխատանքները

Ալբանիայում երկրաշարժից հետո ավարտվել են որոնողափրկարարական աշխատանքները: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Էդի Ռամամը: Երկրի վարչապետի մեկնաբանմամբ, այս պահի դրությամբ գոյություն ունեցող տվյալներով, աղետի հետևանքով զոհվել է 50 մարդ, տուժածների թիվը գերազանցում է 900-ը:

Զոհերի թվում է նաև երկրի վարչապետ Էդի Ռամասի ընտանիքի անդամը:

Ալբանիայի Տիրանա մայրաքաղաքի մերձակայքում նոյեմբերի 26-ին տեղի էր ունեցել 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Աղետն ամենաշատը վնասել է առափնյա Դուրես քաղաքը:

Վերջին անգամ Ալբանիայում նման մասշտաբի երկրաշարժ էր տեղի ունեցել 1979 թվականին, որի հետևանքով զոհվել էր 136 մարդ: