Ալբանիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 48-ի
Ալբանիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 48-ի

Ալբանիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 48-ի, տուժել է 790 մարդ:

Զոհերի թվում է նաև երկրի վարչապետ Էդի Ռամասի ընտանիքի անդամը:

Ալբանիայի Տիրանա մայրաքաղաքի մերձակայքում նոյեմբերի 26-ին տեղի էր ունեցել 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Աղետն ամենաշատը վնասել է առափնյա Դուրես քաղաքը: